Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկո` Ջավախքում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում հուշ-երեկո է կազմակերպվել` Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի նախաձեռնությամբ:
Այս մասին տեղեկացնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:
Երեկոյին ներկա էին Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ...
Հնչեցին թեմատիկ բանաստեղծություններ` ինչպես հայ դասականների հայտնի գործերից, այնպես էլ ջավախքցի բանաստեղծների ստեղծագործություններից:
Հուշ-երեկոն ամփոփել է 8-ամյա Դավիթ Հարությունյանը` Գևորգ Էմինի «Պարեց հայն ու ողջ աշխարհը զարմացավ» բանաստեղծությամբ՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ ապրում է հայը, պարում է հայն ու կրկին ուրախ երգում...