211652_close_icon
views-count1168 դիտում article-date 21:57 12-06-2014

Հուշ-երեկո` նվիրված ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվան

ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված հուշ-երեկո է կազմակերպվել նրա անունը կրող մայրաքաղաքի թիվ 29 ավագ դպրոցում: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, վարչական շրջանների ղեկավարներ, Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամները: Դպրոցի բակում հյուրերը նախ ծաղիկներ են խոնարհել Անդրանիկ Մարգարյանի կիսանդրու մոտ, ապա ծանոթացել դպրոցում ցուցադրության ներկայացված երջանկահիշատակ վարչապետի մասին պատմող լուսանկարներին: Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 63-ամյակի կապակցությամբ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված երեկոյի շրջանակում էլ երիտասարդները ներկայացրել են նրա անցած ուղու առավել ուշագրավ դրվագներն ու այն պատգամները, որոնցով առաջնորդվում է այսօր մի ամբողջ սերունդ: Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգերի և ազգագրական պարերի կատարումներով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր