Ռոստովում «սելֆի» անելուց դպրոցականները հոսանքահարվել են
ՌԴ Ռոստովի շրջանում դպրոցականները փորձել են «սելֆի» անել բեռնատար գնացքի ցիստեռնի վրա, սակայն հոսանքահարվել են:
15-ամյա աղջիկներից մեկը հոսանքահարվելու հետեւանքով վայր է ընկել ցիստեռնի վրայից եւ նաեւ մարմնական վնասվածքներ ստացել: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:
«Սելֆի» անելու փորձը վերջերս դժբախտությամբ էր ավարտվել նաեւ Պենզայում: Դպրոցականը փորձել էր «սելֆի» անել սննդամթերք տեղափոխող գնացքի ցիստեռնի վրա եւ հոսանքահարվել էր: