211652_close_icon
views-count2514 դիտում article-date 19:47 18-07-2014

Մայրաքաղաքում շարունակվում են գրադարանների և արվեստի դպրոցների հիմնանորոգման աշխատանքները

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել և ծանոթացել է Քանաքեռ-Զեյթունի կենտրոնացված գրադարանային համալիրում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները տեղում քաղաքապետին զեկուցել են, որ շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախատեսված ժամկետում: Հիմնանորոգվող գրադարանի տնօրենն ու աշխատակիցները, օգտվելով առիթից, իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին՝ մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ հատկանշելով, որ դրանք մեծապես նպաստում են ընթերցասերների թվի ավելացմանը: Ի մասնավորի, իրենց գրադարանի մասով նրանք վստահեցրել են, որ գրադարանում ստեղծվող իսկապես հարմարավետ պայմանները շատ լուրջ խթան կհանդիսանան նոր ընթերցասերներ ներգրավելու հարցում: Բացի այդ, առանձնակի կարևորվել է նաև այն հանգամանքը, որ ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ լուծում կստանա նաև գրադարանում առկա շուրջ 87000 կտոր գրականության պահպանման խնդիրը: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտվող Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց: Քաղաքապետը շրջել է հարկաբաժիններով, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում երեխաների պարապմունքների համար հարմարավետ կդառնան պարարվեստի լսարանն ու համերգային դահլիճը: Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կկահավորվի բեմահարթակը: Զրուցելով դպրոցի տնօրենի և աշխատակիցների հետ՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի մարզամշակութային օջախների նկատմամբ քաղաքապետարանի ուշադրությունը լինելու է շարունակական և հետևողականորեն իրականացվելու են դրանց պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը: Պատասխանատուներն էլ իրենց հերթին նկատել են, որ հիմնանորոգված արվեստի դպրոցը հնարավորություն կտա կրկնապատկել խմբակներ հաճախող երեխաների թիվը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր