ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Արայիկ Հարությունյանին
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 11-ին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Արայիկ Հարությունյանին` խորհրդարանի վստահության քվեն ստանալու առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասված է. «Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ կառավարության անդամներին` խորհրդարանի վստահության քվեն ստանալու առթիվ:
Համոզված եմ, որ օրենսդիր-գործադիր համագործակցությունն ու կառուցողական երկխոսությունն իրենց ներդրումը կունենան պետական ծրագրերը կյանքի կոչելու գործում:
Մաղթում եմ համատեղ արդյունավետ գործունեություն` ի շահ մեր ժողովրդի եւ Արցախի Հանրապետության»: