Բրազիլիայի հավաքականի երկու առաջատար պաշտպանները հանդիպեցին իրենց նմանակների հետ
Բրազիլիայի հավաքականի պաշտպաններ Դավիդ Լուիզը և Տյագու Սիլվան Ամերիկայի Գավաթի խաղարկությունից առաջ հանդիպել են իրենց նմանակների հետ: Նշենք, որ 2014թ. Աշխարհի առաջնության ժամանակ ինտերնետում տարածվեցին բրազիլացի երեխաներ Մուրիլյոյի և Լյանոյի լուսանկարները, որոնք արտաքնապես շատ էին նման ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ 2015թ. Ամերիկայի Գավաթը տեղի կունենա Չիլիում՝ հունիսի 11-ից հուլիսի 4-ը: Բրազիլացիները C խմբում կհանդիպեն Կոլումբիայի, Պերուի և Վենեսուելայի հավաքականների հետ: