Իրանում ձերբակալվել է այդ երկրի նախկին փոխնախագահ Համիդ Բաղեին, հայտնել է իրանական IRIB հեռուստաալիքը:
Իրանի Գերագույն դատարանի մամլո քարտուղար Հուսեին Մահսենի Էջեիի խոսքով՝ նախկին փոխնախագահը նախ հրավիրվել է դատարան, իսկ ավելի ուշ՝ ձերբակալվել:
Էջեին հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել ձերբակալության մասին:
Նշենք, որ նախկին փոխնախագահը 2005-2013 թվականներին՝ Մահմուդ Ահմադինեժադի ղեկավարման ժամանակ, եղել է նախագահի՝ արտաքին կապերի տեղակալը: