Իրանի փոխնախագահ և Իրանի Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արվեստի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Նաջաֆին հրաժարական է տվել:
Նախօրեին իրանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Նաջաֆին հրաժարվել է նաև կազմակերպության ղեկավարի պաշտոնից: Երկրի նախագահ Հասան Ռուհանիին ուղղված իր նամակում Նաջաֆին խնդրել է իր առողջական խնդիրների պատճառով ավելի թեթև պաշտոնում նշանակել իրեն:
Նաջաֆին Իրանի փոխնախագահ և Իրանի Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արվեստի կազմակերպության ղեկավար է նշանակվել 2013 թվականի օգոստոսին: