ԱՄՆ Լուիզիանայում փրկարարները հեղեղված բակերից դուրս են բերում անօգնական և տերերին կորցրած շներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են փրկարարները հեղեղված բակերից դուրս բերում անօգնական շներին, որոնք ջրհեղեղից հետո մնացել են բակերում առանց տերերի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Լուիզիանա նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից 3 մարդ էր զոհվել: Ավելի քան 1000 մարդ տարհանման կարիք ուներ: Լուիզիանա նահանգի նահանգապետ Ջոն Էդվարդսը արտակարգ իրավիճակ էր հայտարարել:
Ներկայացնում ենք տեսանյութը: