72608 դիտում
19:44 05-04-2021
Երևանի ճանապարհային ոստիկանության պետի գլխավորությամբ իրականացվել է «Ութ՝ չկերար թութ» օպերացիան. կեղծ ութերով Mercedes–ի վարորդը զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ Երևանում իրականացվել է «Ութ՝ չկերար թութ» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություններ էին ստացել, որ Երևանում ռուսական Օ 888 ՕՕ 888 կեղծ համարանիշներով Mercedes-ը չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները ու քանի որ վարորդը իրեն զգում էր ինչպես շշից դուրս եկած անորսալի ջին, Երևանի ՃՈ պետ Խ. Սամվելյանի հանձնարարականով նրա հավանական գտնվելու վայրերում փնտրում և գտնում են վարորդին, ում Mercedes-ը տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Պարզվում է, որ Երևանի ՃՈ պետի ստացած օպերատիվ տվյալները նշված համարանիշների կեղծ լինելու մասին հավաստի էին:
Վարորդը, ով երևան քաղաքի բնակիչ, 32 – ամյա Ղևոնդ Բաբայանն է, ենթարկվում է վարչական պատասխանատվության և 1 տարի ժամկետով զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից:
Երևանի ճանապարհային ոստիկանության «Ութ՝ չկերար թութ» օպերացիայի արդյունքում օրինախախտ վարորդը «ութաթափ եղավ»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
2826 դիտում
19:42 05-03-2020
2020 թվականի փետրվարին 290 անձ զրկվել է մեքենա վարելու իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)