ԱՄՆ Պետդեպը ողջունել է Էրդողանի հայտարարությունը
ԱՄՆ պետքարտուղարության մամլո քարտուղար Ջեն Փսակին ողջունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ապրիլի 24-ի հետ կապված հայտարարությունը:
Ապրիլի 23-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հարցին, թե ինչպես է ընդունում Սպիտակ Տունը Էրդողանի հայտարարությանը, Փսակին ասել է. «Մենք ողջունում ենք վարչապետ Էրդողանի՝ 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցած տառապանքի հրապարակային խոստովանությունը: Գտնում ենք, որ դա դրական նշան է այն բանի, որ հնարավոր է փաստերի ամբողջական և արդար ընդունում, որն էլ իր հերթին կծառայի հայերի և թուրքերի միջև հաշտեցման գործընթացի առաջխաղացմանը»:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Էրդողանը պաշտոնական հայտարարություն արեց, որում ցավակցություն է հայտնում 1915 թվականի եղերական իրադարձությունների անմեղ զոհերի սերունդներին: