1634 դիտում
21:00 17-06-2016
Քննարկվել են Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցմանն առնչվող հարցեր
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ:
Նախորդ հանդիպումների ժամանակ քննարկումներից հետո բնակիչների մեծամասնությունը, բացառությամբ 3 բնակչի, որոնք, ըստ էության, կարգից դուրս պահանջ են ներկայացնում, կողմ էին արտահայտվել վերաբնակեցման առաջարկվող ծրագրին:
Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ վերը նշված 3 բնակիչների առաջադրած պահանջները կարող են շենքի մյուս բնակիչների վերաբնակեցումը երկարաձգելու պատճառ հանդիսանալ, որոշվել է մեկնարկել գործընթացը: Ըստ այդմ, քննարկվել են վերաբնակեցման, մասնավորապես, անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջացման և բնակիչների համար նախընտրելի բնակարանների հատկացման, այդ թվում՝ հարկաբաժինների ընտրության կարգին առնչվող հարցեր:
Իսկ այն բնակիչների համար, ովքեր հրաժարվել են առաջարկվող վերաբնակեցման պայմաններից, լրացուցիչ առաջարկներ կներկայացվեն՝ հետագայում քննարկելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
1371 դիտում
20:20 18-12-2015
Քննարկվել են Շինարարների 35 շենքի 4-րդ կարգի վթարային մուտքի բնակիչների վերաբնակեցմանն առնչվող հարցեր
2815 դիտում
16:29 12-08-2016
Նոր բնակարաններ հանձնվեցին Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին
739 դիտում
11:26 05-06-2015
Քննարկվել են Սիսակյան 3 վթարային շենքի երկրորդ փուլով վերաբնակեցմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
5620 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
814 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ