Փրկարարներն օձերը տեղափոխել են անվտանգ տարածք
Հունիսի 4-ին, ժամը 18.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրով փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 4-ին, ժամը 14.46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Երկրապահների փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում օձ է նկատվում, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 4-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Մահարու փողոցի թիվ 39 շենքի բակում օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: