Եմեն. ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել մարդասիրական հրադադար կնքել նախքան ռամադանը
Ադենի մերձակայքում Արաբական կոալիցիայի երեկվա ռմբակոծության հետևանքով զոհվել է շուրջ 20 հուսի-ապստամբ, որոնք հրետանային արկեր էին տեղափոխում:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հակամարտող կողմերին կոչ է արել մարդասիրական հրադադար կնքել նախքան մահմեդականների համար սրբազան ամիսը` ռամադանը:
Եմենի կառավարությունը առաջարկել է հունիսի 14-ին Ժնևում խաղաղ բանակցություններ սկսել ՄԱԿ-ի հովանու ներքո: