Կարմիր Խաչի մարդասիրական օգնությամբ առաջին ինքնաթիռը հասել է Եմեն
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական օգնությամբ առաջին ինքնաթիռը հասել է Եմեն: Սա Սաուդյան Արաբիայի և դաշնակիցների` Եմենում շիա ապստամբ-հուսիների դեմ ռազմական գործողություններ սկսելուց ի վեր Կարմիր Խաչի օգնության առաջին խմբաքանակն է:
Ծրագրվում է, որ դեղորայքով 2-րդ ինքնաթիռը վայրէջք կկատարի շաբաթ օրը` Սանայում: