ՌԴ-ում անմար կրակի վրա գարեջուր են լցրել
ՌԴ Աստրախանի շրջանի Ախտրուբինսկ քաղաքում պղծել են Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի Անմար կրակը: Վանդալները հանգցրել են այն՝ գարեջուր լցնելով:
Իրավապահները նկատել են, որ կրակը չի վառվում, ապա հայտնաբերել գարեջրի դատարկ շիշը: Կրակը կրկին վառվել է, կատարվածի առթիվ ոստիկանները քննություն են իրականացնում: