ՌԴ-ում Անմար կրակի վրա կարտոֆիլ են եփել
                        ՌԴ Ալեկսին քաղաքում «ոտնձգություն» է կատարվել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին նվիրված հուշարձանի հանդեպ: Ոստիկանությունը քննություն է սկսել` մայիսյան տոնի ժամանակ տեղի ունեցած միջադեպի փաստով: 
Պարզվել է, որ մի քանի անչափահասներ հուշարձանի Անմար կրակի վրա կարտոֆիլ են եփել: 11, 12 եւ 14 տարեկան տղաներին մեղադրանք  է առաջադրվել` խուլիգանության համար: 
Տղաներից մեկն արդեն իսկ հետախուզվում էր 2 հեծանիվ գողանալու մեղադրանքով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

