Ադրբեջանում ավտոմեքենայի վարորդը բենզին է լցրել ՃՈ աշխատակցի վրա և կրակի տվել. տեսանյութ
Համացանցում տեսանյութ է հայտնվել օրեր առաջ Ադրբեջանում ոստիկանի և ավտոմքենայի վարորդի միջև տեղի ունեցած միջադեպից, որում երևում է, թե ինչպես է կանգնեցված ավտոմեքենայի վարորդն իր մեքենան կանգնեցնող ՃՈ աշխատակցի վրա բենզին լցնում և նրան այրում:
Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո խոսնակը հայտնել էր, որ ոստիկանը թեթև այրվածքներ է ստացել: Վարորդի դեմ քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակցի դեմ բռնություն կիրառելու փաստով: