1288 դիտում
13:20 02-06-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ. լուսանկարներ
Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ:
Ողջունելով Հովիկ Աբրահամյանին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում՝ Յան Համաչեկն արձանագրել է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Չեխիա` հայ-չեխական կապերն էլ ավելի խորացնելու և տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու առումով: Հայ-չեխական հարաբերությունների ամրապնդման և խորացման առումով բարձր է գնահատվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չեխիա: Պատգամավորների պալատի նախագահը, կարևորելով միջխորհրդարանական կապերի խորացումը, անհրաժեշտ է համարել համագործակցության հետագա զարգացումը նաև տնտեսության ոլորտում: Յան Համաչեկը կարևոր է համարել փոխգործակցության խորացումն Արևելյան գործընկերության շրջանակում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները և քաղաքական երկխոսությունն ակտիվացել են, որոնք նշանավորվել են բարձրաստիճան տարբեր փոխայցելություններով և հանդիպումներով: Նա կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և հայ-չեխական միջխորհրդարանական համագործակցությունը: Վարչապետ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի հետագա ակտիվացումը և զարգացումը: Նա նշել է, որ Չեխիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը և կարևորել է Արևելյան գործընկերության շրջանակում, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համագործակցության այլ ձևաչափերում փոխգործակցության խորացումը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին Չեխիայի Սենատի և Պատգամավորների պալատի պատվիրակության մասնակցությունը և շնորհակալություն հայտնել Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունելու համար:
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և շեշտել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում փոխգործակցությունը:
Հանդիպումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Պրահայի Սենովաժնե հրապարակում ծաղկեպսակ է դրել հայ-չեխական բարեկամությունը խորհրդանշող խաչքարին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1532 դիտում
21:22 02-12-2015
Նախագահն ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը. ֆոտոռեպորտաժ
1296 դիտում
16:12 04-04-2019
Դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հետ
1210 դիտում
19:24 17-10-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հետ
Այս բաժնից
1882 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1015 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
775 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն