54358 դիտում
12:32 20-05-2015
Նոր սկանդալ եւ ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյան ամենավերջին հայհոյանքով է արտահայտվում Վարդան Ղուկասյանի եւ տեղի ոստիկանների մասին
Պետական պաշտոնյաները պարտավոր են պահպանել էթիկայի կանոնները եւ ի պաշտոնե պարտավորված են զուսպ եւ զգույշ լինել իրենց արտահայտություններում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ձեռքի տակ է հայտնվել մի տեսանյութ, որում Գյումրու քաղաքապետարանի ապօրինի շինությունների բաժնի պետ, ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, կոչումով փոխգնդապետ Սլավիկ Ղազարյանը, խախտելով էթիկայի կանոնները, ամենավերջին հայհոյանքներով է արտահայտվում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ տեղի ոստիկանների մասին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հասկանալ, թե ինչու է Սլավիկ Ղազարյանը այդ կերպ արտահայտվում նախկին քաղաքապետի հասցեին, ինչին ի պատասխան Վարդան Ղուկասյանը արձագանքեց. «Ինչի՞, նման կենդանի մարդ կա՞: Եթե նման բան է արել, մալադեց: Մի հատ կլսեմ այդ ձայնագրությունը: Ես զարմանում եմ, որ դա կարող է այդպիսի բան արած լինի տեղի ոստիկանության ու իմ դեմ: Երբ լսենք այդ բանը, կասենք, թե նա ով է, բայց նա այն մարդն էլ չէ, որ մենք նրան անդրադառնանք: Դրան ես եմ բերել աշխատանքի, դրա համար չեմ պատկերացնում, որ կարող է նման բան ասած լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում: