Շոտլանդիայի թագուհու նախկին առանձնատունը հանվել է վաճառքի
Շոտլանդիայի թագուհի Մարիա Սթյուարդի նախկին առանձնատունը հանվել է վաճառքի:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն՝ հղում անելով «Daily mail»-ին, հեքիաթային գեղեցկության այս միջնադարյան առանձնատունը, որը ժամանակին ապաստան է հանդիսացել Շոտլանդիայի դժբախտ միապետ Մարիայի համար, վաճառքի է հանվել 2,5 մլն եվրոյով:
Առանձնատունն ունի շքեղ բուխարի, յոթ ննջասենյակ, վեց լողասենյակ, չորս հյուրասենյակ և գինու մառան:
Բերքշիրի մոտ գտնվող այս տանը նրա գտնվելու փաստն արձանագրված է փաստաթղթերում, որոնք 450 տարվա ընթացքում անձեռնմխելի են մնացել: