Իտալիայում Հռոմի պապի նախկին պալատը հանվել է վաճառքի
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, երբեմնի Հռոմի պապին պատկանող հիասքանչ իտալական դղյակը հանվել է վաճառքի 4,9 մլն եվրոյով:
700-ամյա «Castello di Tavoleto»-ն, որը ժամանակին եղել է Հռոմի պապերի և ումբրիական արիստոկրատիայի լավագույն նստավայրերից մեկը, 1960-ին վաճառվել մասնավոր անձի, ով էլ դրան ժամանակակից տեսք է տվել:
Չնայած նշված լուրջ գումարին, Իտալիայի կենտրոնական մասում գտնվող այս բացառիկ դղյակը գնորդի գրպանին «կնստի» կես միլիոնով ավելի քիչ, քան՝ Լոնդոնի միջին վիճակագրական կալվածքը: