Թոմաս Հարդիի վեպի առանձնատունը հանվել է վաճառքի 4,4 մլն եվրոյով
Մեծ Բրիտանիայի Դորչեսթերի մոտ գտնվող Պոսկվելլ առանձնատունը հանվել է վաճառքի 4,4 մլն եվրոյով: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն՝ հղում անելով «Daily Mail»-ին, 17-րդ դարի այս շքեղ կառույցը, որն իր հիասքանչ պարտեզներով վերագրվում է «Grade I» դասի հատուկ պատմական արժեքներին, ժամանակին ներշնչել է անվանի անգլիացի գրողներից մեկին՝ Թոմաս Հարդիին իր «Գնդի ավագ շեփորահարը» վեպը գրելուն: Վեպում Պոսկվելլը պատկանում է գլխավոր հերոսուհի Աննա Հարլենդին: Հարդիի վեպում իրադարձությունները ծավալվում են 1880-ականներին:
Այժմ շինությունն իր 40 քառ.մ. հողով և ամառային տնակով հանվել է վաճառքի, իսկ գնորդի համար այն կդառնա հիանալի հնարավորություն՝ ունենալ անգլիական գրականության պատմության սեփական պատառիկը:
Այստեղ, բացի պատմական դրվագներից, կան նաև ժամանակակից ատրիբուտներ՝ լողավազան, թենիսի կորտեր և անգամ ուղղաթիռի հրապարակ: