2453 դիտում
10:29 01-06-2015
ԱԺ պատգամավորին պատկանող ուղեւորափոխադրող ընկերությունը արդեն մի քանի օր է՝ չի սպասարկում Էջմիածնի որոշ գյուղերի բնակիչների. այդ մասին անգամ պատգամավորը տեղյակ չէր
Էջմիածնի մոտ 6 գյուղեր արդեն 4 օր է՝ զրկված են միջգյուղական տրանսպորտից: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին Զեւայի եւ Հայթաղի բնակիչները եւ ավելացրին, որ ևս 4 գյուղերի բնակիչներ իրենց վիճակում են գտնվում:
Նշված երթուղիները սպասարկող ընկերության` «ՈւԱՏ» ԲԲԸ-ի սեփականատերը ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանն է, ով այդ գյուղերի սպասարկումը վարձույթով տվել է ինչ-որ ընկերության, նրանք էլ սպասված շահույթը չստանալով՝ արդեն քանի օր է՝ չեն իրականացնում սպասարկում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը զրուցեց նաեւ Հրանտ Գրիգորյանի հետ, ով ասաց, թե տեղյակ չէ այդ խնդրին, բայց իր ընտրատարածքին պատկանող գյուղեր են և կհետաքրքրվի ու օրվա վերջում կասի, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու այդ ուղղությամբ կամ ձեռնարկվելու են, թե ոչ:
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
16:01 07-11-2020
ԱԱՏՄ-ն երեկոյան ստուգայցեր է կատարում մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող կազմակերպություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
541 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
703 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
574 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը