211652_close_icon
views-count1273 դիտում article-date 17:12 31-05-2015

Մեծ Բրիտանիայում նոր գիրք լույս կտեսնի՝ «007 գործակալ» Ջեյմս Բոնդի արկածների մասին

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Մեծ Բրիտանիայում նոր գիրք լույս կտեսնի՝ «007 գործակալ» Ջեյմս Բոնդի արկածների մասին: Այդ մասին հայտարարել է սուպերլրտեսի կերպարը կերտած գրող Յան Ֆլեմինգի (1908-1964 թթ) ժառանգների շահերը ներկայացնող հիմնադրամը: Վեպն անվանվում է «Trigger Mortis», ինչը կարելի է թարգմանել՝ «Մահաբեր ձգան»: Այն լույս կտեսնի սեպտեմբերի 8-ին: Ֆլեմինիգի հետնորդները վստահել են գիրքը գրել դետեկտիվ ժանրի անվանի անգլիացի գրող Էնթոնի Գորովիցին, ով հայտնի է որպես «Զուտ անգլիական սպանություն» հեռուստասերիալների մեծամասնության սցենարի հեղինակ:

Նմանատիպ նյութեր