7094 դիտում
16:20 29-05-2015
18-ամյա Անետան հայտարարել է, որ «Դրախտ» շոգեբաղնիքում 4 երիտասարդ իրեն բռնաբարել են եւ ոչ միայն
18-ամյա Անետա Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելով՝ գիտակցելով, որ իր կողմից տրված տեղեկատվությունը կեղծ է, տվել է սուտ հաղորդում, որ իբր «Դրախտ» շոգեբաղնիքում Ջ. Հարությունյանը, Ա. Նահապետյանը, Տ. Գրիգորյանը և Ա. Սարգսյանը բռնաբարել են իրեն, իսկ Ա. Սարգսյանը իրեն ծեծելուց ու բռնաբարելուց հետո իր առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ իրենից հափշտակել է 200.000 ՀՀ դրամ գումար:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
391 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
517 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
955 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը