8921 դիտում
22:45 31-07-2015
Ինչպես պատժեցին 18-ամյա Անետային, ով ծանոթ տղաներին մեղադրել էր «Դրախտ» շոգեբաղնիքում իրեն խմբակային բռնաբարելու եւ թալանելու մեջ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 18-ամյա Անետա Մեսրոպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելով, գիտակցելով, որ իր կողմից տրված տեղեկատվությունը կեղծ է, տվել է սուտ հաղորդում, որ իբր «Դրախտ» շոգեբաղնիքում Ջ. Հարությունյանը, Ա. Նահապետյանը, Տ. Գրիգորյանը և Ա. Սարգսյանը բռնաբարել են իրեն, իսկ Ա. Սարգսյանը իրեն ծեծելուց ու բռնաբարելուց հետո իր առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ իրենից հափշտակել է 200.000 ՀՀ դրամ գումար:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է՝
Անետա Մեսրոպյանին հանցավոր ճանաչել ՀՀ քր օր-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրան դատապարտել ազատազրկման՝ 1 /մեկ/ տարի ժամկետով:
ՀՀ քր. օր-ի 70 հոդվածի կիրառմամբ Անետա Իբետի Մեսրոպյանի նկատմամբ նշանակված պատիժը, ազատազրկում 1 /մեկ/ տարի ժամկետով, պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 /մեկ/ տարի ժամկետով, նրա վրա դնելով լրացուցիչ պարտականություններ` չփոխել մշտական բնակության վայրը և պարբերաբար ներկայանալ զրույցի՝ վարքի վերահսկողությունը իրականացնող մարմնին:
Նմանատիպ նյութեր
2482 դիտում
17:25 16-05-2014
Վայոց Ձորի մարզի 23-ամյա բնակչուհին Գալստյան եղբայրներին մեղադրել է իրեն խմբակային բռնաբարելու մեջ
7025 դիտում
16:20 29-05-2015
18-ամյա Անետան հայտարարել է, որ «Դրախտ» շոգեբաղնիքում 4 երիտասարդ իրեն բռնաբարել են եւ ոչ միայն
2939 դիտում
17:14 09-12-2015
25-ամjա Շուշանը սիրեկանին կասկածելով իրեն դավաճանելու մեջ՝ խանդի հողի վրա նրան մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ
Այս բաժնից
988 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
703 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1063 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»