Նյու Յորքում 99-րդ անգամ կայացավ լրագրողական հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակների հանձնման արարողությունը
Նյու Յորքում 99-րդ անգամ կայացել է հեղինակավոր լրագրողական Պուլիտցերյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, ոսկե մեդալները և սերտիֆիկատները հանձնել են Կոլումբիական համալսարանի նախագահ Լի Բոլինջերը և Պուլիտցերյան հանձնաժողովի նախագահներ Պոլ Ջիգոթն ու Ադամ Փրայդը:
Ամենահեղինակավոր՝ «հասարակությանը ծառայելու համար» անվանակարգում մրցանակի են արժանացել Հարավային Կառոլինայից «Post and Curier» թերթի լրագրողները՝ ընտանիքում կանանց հանդեպ բռնությունների մասին ռեպորտաժների շարքի համար, որը հրապարակվել է «Քանի դեռ մահը մեզ չի բաժանել» ընդհանուր խորագրով: