«Մաուի» տեսակի դելֆիններին ոչնչացում է սպառնում
Կենսաբաններն ահազանգում են, որ «Մաուի» հազվագյուտ տեսակի դելֆինները, ամենայն հավանականությամբ, առաջիկա 15 տարում իսպառ կոչնչանան:
Ամբողջ աշխարհում այդպիսի 50 դելֆին է մնացել, որոնք գրանցված են Կարմիր գրքում եւ բնակվում են միայն Նոր Զելանդիայի ջրերում:
Մասնագետների խոսքով՝ «Մաուի» տեսակի դելֆինների ոչնչացման պատճառ են դառնում մեծաքանակ ցանցերը, որոնցում տարեկան խճճվում եւ սատկում է 5 դելֆին: Կենսաբաններն առաջարկում են դելֆինների բնակության հատվածում արգելել ձկնորսությունը: