Մեղուներին ոչնչացում է սպառնում. գիտնականներ
Բրիտանացի գիտնականները մտահոգ են, որ 2035 թվականին մեղուներն իսպառ կոչնչանան:
Մասնագետները հետազոտության արդյունքում պարզել են, որ մեղուները սատկում են Colony Collapse Disorde վիրուսի պատճառով, որը տարածվել է Իսրայելից: Բացի այդ, մեղուները ոչնչանում են քիմիկատների ազդեցությունից:
Ամբողջ աշխարհում մեղուների թվի կրճատմանն են նպաստում նաեւ տնտեսական գործոնները, որոնց հետեւանքով փակվում են մեղր արտադրող ընկերությունները: