Պանդաներին ոչնչացում է սպառնում. Biological Conservation
ԱՄՆ-ի եւ Չինաստանի կենսաբաններն ահազանգում են, որ ուսումնասիրության տվյալներով` պանդաներին մոտ ապագայում ոչնչացում է սպասվում, գրում է Biological Conservation գիտական ամսագիրը:
Գիտնականների խոսքով` 2070 թվականին պանդաների գլխաքանակը կկրճատվի 2 անգամ, իսկ նրանց բնակելի տարածքների 70%-ը կոչնչանան:
Պատճառներն են` բնակլիմայական պայմանների փոփոխությունը, մեծ տեմպերով աճող շինարարական աշխատանքները, որոնք հանգեցնում են պանդաների սննդի` եղեգների ոչնչացմանը:
Ներկայում աշխարհում մոտ 2000 պանդա կա: