Բուդապեշտում կկառուցվի Եվրոպայի ամենամեծ իսլամական մշակութային կենտրոնը
Բուդապեշտում կկառուցվի Եվրոպայի ամենամեծ իսլամական մշակութային կենտրոնը: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ցուցադրված է այն մզկիթի և իսլամական մշակութային կենտրոնի մոդելը, որը Թուրքիայի կրոնի հարցերով նախարարությունը պլանավորում է կառուցել Հունգարիայի մայրաքաղաքում:
Չորս մեծ մինարեթների մեջտեղում տեղակայված և մի քանի հա հողատարածքի վրա գտնվող մզկիթը որպես համալիրային կառույց կդառնա ոչ միայն Հունգարիայի, այլև՝ ողջ Եվրոպայի ամենամեծ մուսուլմանակա կրոնական կենտրոնը:
Բուդապեշտի քաղաքապետի խոսքերով, հունգարական և թուրքական կողմերը դռևս չեն հստակեցրել ապագա կենտրոնի գտնվելու կոնկրետ վայրը: