211652_close_icon
views-count10968 դիտում article-date 10:31 15-11-2017

ՀՀ–ում նույնասեռականների օրինական ամուսնություն հնարավոր չէ. ԱՆ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Հանուն ինքնիշխանության վերականգնման նախաձեռնության անդամները հայտարարում են, որ նոր Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածը վտանգավոր է մեր հասարակության համար։ Օրերս այս նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանն ասել էր, որ նոր օրենսգրքի 197-րդ հոդվածով, որը վերաբերում է խտրականության դրսևորումներին, մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու Այվազյանի ձևակերպմամբ` սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն դրսևորելու համար։ Aravot.am-ը արդարադատության նախարարությունից խնդրեց պարզաբանել նշված նախաձեռնության անդամների հայտարարությունները և տեղեկացնել` արդյոք ՀՀ–ում օրենքով թույլատրելի են նույնասեռական ամուսնությունները։ Ըստ նախարարության. «ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով առաջարկվող 197-րդ հոդվածը արգելում է մարդու իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի ուղղակի կամ անուղղակի խախտելը, այդ թվում` կախված սեռական կողմնորոշումից։ Սակայն խոսք չի կարող լինել նույնասեռական ամուսնությունների և երեխաների որդեգրման մասին, քանի որ նույնասեռական ամուսնություններն արգելվում են ՀՀ Սահմանադրությամբ։ ՀՀ-ում նույնասեռականների զույգերի օրինական ամուսնությունը հնարավոր չէ։ ՀՀ Սահմանադրության 35–րդ հոդվածը հստակ նախատեսում է, որ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն»։ [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր