211652_close_icon
views-count24998 դիտում article-date 23:52 26-05-2015

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Audi-ն և 2 Mercedes-ները. դեպքի վայրում էին հավաքվել «ոսկե երիտասարդներ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 26-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Տիգրան Բալաբեկյանի վարած Audi մակնիշի 88 QQ 900 համարանիշի, Արմեն Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 34 CD 613 համարանիշի և Կարեն Ջանգլայանի վարած Mercedes մակնիշի 34 PM 902 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Տեղում էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի և ոստիկանության զորքերի ծառայողները: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր