211652_close_icon
views-count59967 դիտում article-date 01:06 14-04-2015

Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են 20-ամյա վարորդի Porsche Cayenne-ը և 26-ամյա վարորդի Mercedes-ը. դեպքի վայրում հավաքվել էին 50-ից ավելի երիտասարդներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Ամիրյան-Կողբացի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Գևորգ Ապիյանի վարած Porsche Cayenne մակնիշի 77 FS 777 համարանիշի և 26-ամյա Միսակ Դեմիրալաքյանի վարած Mercedes մակնիշի 13 MD 333 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչի գլխավորությամբ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր