ՀՀ դատախազությունը հերքում է ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությունը
Տեղեկացնում ենք, որ հրապարակված «Ժողովուրդ» օրաթերթի 19.01.2017թ. համարի՝ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/19/1056412/]«Մարզի դատախազն ու հարազատները» [/url]վերնագրով հոդվածում տեղ գտած Սյունիքի մարզի դատախազ Վ. Հարությունյանին վերաբերող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Հրապարակման մեջ նշված Գոռ Հարությունյանը Վ. Հարությունյանի ազգականն է, որը նշված գործով պատիժը կրել է դեռևս 2013թ-ին, և ներկայումս չի գտնվում կալանքի տակ, իսկ քեռին որևէ քրեական գործով չի անցնում և չի էլ կարող անցնել, որովհետև մահացել է 2006թ.-ին:
Խնդրում ենք օրենքով սահմանված կարգով հրապարակել նաև ՀՀ դատախազության հերքումը:
Հարգանքով՝ [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]