211652_close_icon
views-count830 դիտում article-date 18:27 26-05-2015

Բոլցանոն ՀՆԱ-ի ցուցանիշով 2015 թ. համար զբաղեցրել է առաջին տեղը երկրում և 30-րդը՝ Եվրոպայում

Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Istat կազմակերպության իրականացրած վերջին ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, Իտալիայի Բոլցանո ինքնավար գավառը իր՝ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 149% ցուցանիշով 2015 թ. համար զբաղեցրել է առաջին տեղը երկրում և 30-րդը՝ Եվրոպայում: Իտալական վարկանիշում երկրորդ տեղում է հայտնվել Լոմբարդիայի տարածաշրջանը՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 134% ցուցանիշով, երրորդ տեղում է Վալլե-դ’Աոստա շրջանը 132% ՀՆԱ-ով: Իտալիայի ամենաաղքատ գավառը ճանաչվել է Կալաբրիան՝ ՀՆԱ-ի ընդամենը 57% ցուցանիշով, իսկ աղքատների մեջ են նաև Սիցիլիան և Ապուլիան (երկուսն էլ՝ 61-ական %), Բազիլիկատան և Սարդինիան (69-ական %) և Աբրուցցոն (85%): Այսպիսով, Իտալիայի ամենահարուստ շրջանները տեղակայված են երկրի Հյուսիս-Արևելքում և Հյուսիս-Արևմուտքում, իսկ ամենաաղքատները Հարավում և կղզիներում:

Նմանատիպ նյութեր