Ալլա Պուգաչովան մտադիր է համերգով հանդես գալ Վրաստանում
Երգչուհի Ալլա Պուգաչովան պատրաստվում է մենահամերգով հանդես գալ Վրաստանում: Այդ մասին հայտնել է Վրաստանի Մշակույթի տան նախագահ Դավիդ Օկիտաշվիլին:
Ռուսական էստրադայի պրիմադոննան վերջին անգամ ելույթ էր ունեցել վրաց հանդիսատեսի համար 1998 թվականի նոյեմբերին: Օկիտաշվիլիի խոսքով՝ ներկա պահին բանակցություններ են ընթանում Բոիս Կրասնովի հետ:
«Եթե բանակցությունները հաջող ավարտվեն, ապա մենք շատ ուրախ կլինենք: Համերգը հավանաբար կկայանա հոկտեմբերի վերջին»,-նշել է Օկիտաշվիլին:
2009 թվականին Պուգաչովան հայտարարել էր, որ բեմին հրաժեշտ տալու կապակցությամբ մտադիր է համերգ տալ Վրաստանում ևս, սակայն խոստացված համերգը մինչ օրս տեղի չի ունեցել: