Երուսաղեմում հարձակվել են հրեաների վրա
Երուսաղեմում պաղեստինցի դեռահասը հարձակվել է 2 հրեաների վրա եւ դանակով հարվածներ հասցրել: Ոստիկանների տվյալներով՝ հրեաներին վիրավորելուց հետո նա թաքնվել է: Կարճ ճամանակ անց հանցագործին ձերբակալել են: Իրավապահների խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել կրոնական հողի վրա:
Վիրավորները՝ 17-ամյա հրեաները տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվածը վերջին ամսում հրեաների վրա հարձակման առաջին դեպքը չէ: