47509 դիտում
12:08 26-08-2016
Խոշոր ավտովթար Արծվի արձանի մոտ. Opel-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ճանապարհի մեջտեղում, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Opel մակնիշի 34 MV 876 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի արձանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվար շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են՝ 1-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ Աբովյանի բժշկական կենտրոն։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում ասում էին, որ մեկ այլ՝ Mercedes վթարային իրավիճակ է ստեղծել Opel-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։
***
22:15
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, [color=#EF2929]ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ Opel-ը վարել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 47-ամյա Բենիամին Սիրեկանյանը:
Հիվանդանոց են տեղափոխվել Իջևան քաղաքի Վասիլյան փողոցի 4/2 տան բնակիչներ, 58-ամյա Սարիգյուլ Ստեփանյանը, 39-ամյա Էվելինա Սարուխանյանը, 13-ամյա Սերժ Սարուխանյանը, 16-ամյա Սամվել Սարուխանյանը, Աչաջուր գյուղի բնակիչ, 43-ամյա Անուշ Սիրեկանյանը:
Գ. Շամշյանի տեղեկությւննեւով՝ Սարիգյուլ Ստեփանյանը աշխատում է Իջևան-Երևան մայրուղու վրա գտնվող «ՃՌՃԼ» ԱՁ-ում՝ տնօրեն, իսկ Սերժ Սարուխանյանը սովորում է Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանում, Սամվել Սարուխանյանը սովորում է Իջևանի ֆինանսական քոլեջի 1-ին կուրսում;
Հիվանդանոցում վիրավորներից Սարիգյուլ Ստեփանյանը մահացել է:[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16726 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ