14314 դիտում
13:12 23-05-2015
140 հազար դոլարանոց ինչ մեքենա է վարում Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, ինչու է մեքենայի մեջ լսում «Ա նամ վսյո ռավնո» երգը, ամեն ամիս որքան է վճարում խախտումերի համար, ինչու վարորդ չունի եւ ավելին
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, 2006 թվականի արտադրության Mercedes S Class ավտոմեքենա է վարում, որը գնել է 0,000-ով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբ Հակոբյանը եւ նշեց, որ դա իր ամենաթանկ մեքենան է:
Նշեց, որ ընտանիքում էլի մեքենաներ կան, բայց ինքն այդ մեքենան է վարում եւ վարորդ էլ չի պահում ու հիմնավորեց, թե ինչու. «է՜, մենք վարորդ ենք, էլի: Ի՞նչ վարորդ»:
Հարցին, թե ավտոմեքենան փոխելու մտադրություն ունի՞, թե՞ ոչ, պատասխանեց. «Դեռ ոչ, հլը որ իր համար էթում ա»:
Իսկ խախտումների համար ամեն ամիս հարյուր հազար դրամից ոչ պակաս վճարում է կատարում: «Ամեն օր նկարվում ենք ու ամեն օր թուղթ է գալիս: Իսկ, երբ ավտոտեսուչները կանգնեցնում են, ասում եմ, որ կամեռաներ կան, իմ խախտումներն արդեն նկարվել են: Ես դանդաղ քշող եմ, դանդաղ եմ քշում»,- ավելացրեց Հակոբ Հակոբյանը:
Հարցին, թե ինչ երաժշտություն է լսում մեքենայի մեջ, պատասխանեց. «Հիմնականում ռադիո եմ լսում: Բայց մեքենայի մեջ սիրում եմ լսել «Ադամանդե ձեռքը», «А нам все рaвно» երգը եւ «Անորսալի վրիժառուների» միջի Բուբայի՝ ջութակով կատարումը»:
Հակոբ Հակոբյանն ասաց, որ հանգիստ եւ զգուշավոր վարորդ է ու երբեւէ վթարների չի ենթարկվել: Մեզ մնում է մաղթել, որ նա շարունակի իր անփորձանք երթեւեկությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1063 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
955 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին