Ուկրաինայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին կմասնակցի մոտ 600 փրկարար՝ աշխարհի 30 երկրից
Սեպտեմբերի 21-25-ը Ուկրաինայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք ուղղված են լինելու արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելմանն ու վերացմանը, կմասնակցի մոտ 600 փրկարար՝ աշխարհի 30 երկրներից:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին ասված է ՆԱՏՕ-ին կից Ուկրաինայի առաքելության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Համաձայն պայմանական իրավիճակի, զորավարժությունների մասնակիցները կմշակեն բնակչության առողջության և օբյեկտների վրա բացասաբար ազդող տեխնածին աղետների հետևանքների հաղթահարման հմտությունները:
Զորավարժություններին նաև կներգրավվի մոտ 200 միավոր հատուկ տեխնիկա: