Ռուդիկ Հյուսնունցն ազատվել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ռուդիկ Հյուսնունցն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Նույն օրը Նախագահի հրամանագրով` Գեորգի Պետրոսյանն ազատվել է խորհրդատուի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից: