Հուշ-ցերեկույթ՝ նվիրված ասպետ Արմեն Մելքումյանի հիշատակին
                        Մայիսի 22-ին Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում կազմակերպվել է մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ Արմեն Մելքումյանի հիշատակին նվիրված ցերեկույթ, որին ներկա էին հերոսի մարտական ընկերներ, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը, բարձրաստիճան զինվորականներ, հարազատներ, ազատամարտիկներ:
            Միջոցառումը մեկնարկել է ազատամարտի նվիրյալի գերեզմանին ծաղիկների խոնարհմամբ, այնուհետև շարունակվել հերոսի անունը կրող դպրոցում:
Հուշ-ցերեկույթի ընթացքում հնչել են բազմաթիվ ելույթներ, որոնցում անդրադարձ է կատարվել արժանի հայորդու կենսագրությանը, անցած մարտական ուղուն, բնատուր հրամանատարական տաղանդին, հզոր կամքի ուժին ու ենթակաների հանդեպ հոգատարությանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

