49735 դիտում
16:28 22-05-2015
«Վերջին զանգի» մասնակիցները Երեւան-Էջմիածին ճանապարհին «զվռնում» էին ավտոմեքենաներից իրենց մարմինները դուրս գցած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մայիսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք եւ տեսանյութ է նկարահանել, թե ինչպես են «Վերջին զանգի» մասնակից մի քանի երիտասարդներ Էջմիածին-Երեւան ավտոճանապարհը իրենցով արել:
«Ոսկե» երիտասարդները ավտոմեքենաներից իրենց մարմինները դուրս արած` «զվռնում» էին ողջ ճանապարհով` չմտածելով անգամ իրենց անվտանգության մասին: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը քանի օր է` ծնողներին հորդորում է, որպեսզի իրենց «փափկասուն» բալիկներին չտրամադրեն տրանսպորտային միջոցները եւ հորդորեն նրանց, որպեսզի ավտոմեքենաներից խորհրդային տարիներին հայտնի «կուկու-ժամացույցների» նման դուրս չգան:
Կադրերում երեւում է անգամ, որ նրանք ոչ միայն դուրս են գալիս, այլեւ «բարեւում» են միմյանց, իսկ եթե նրանց շրթունքները միմյանց հասնեին, հնարավոր է` «ջրալի» ողջագուրվեին: Միակ ուրախությունն այն էր, որ, բարեբախտաբար, նրանց «զվռնելու» արդյունքում զոհեր եւ վիրավորներ չունեցանք:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն արձագանքի հրապարակմանը եւ այս «վայ»-վարորդներն ու նրանց ուղեւորները կհայտնաբերվեն եւ կենթարկվեն վարչական պատասխանատվության, ինչը դաս կլինի մյուս օրինախախտ վարորդներին:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16539 դիտում
18:12 15-09-2016
Էջմիածին-Երեւան երթուղու տաքսիստները հայտարարում են, որ Ճոյտն իրենց զրպարտել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ