Անմար կրակի մոտ ընթերցվել են Վահագն Դավթյանի ստեղծագործությունները
                        ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը հերթական անգամ կազմակերպել էր ծիծեռնակաբերդյան ընթերցումներ:
Յուրաքանչյուր ամսվա 24-ին վարդանանքցիներն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և անմար կրակի մոտ վերհիշում հայտնի ու սիրված գրողների այն ստեղծագործությունները, որոնք ինչ-որ կերպ արտացոլում են Հայոց մեծ եղեռնը, հայտնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը:
 
Սովորաբար այս միջոցառմանը մասնակցում են նաև տարբեր հասարակական կազմակերպությունների, կառույցների ու դպրոցների ներկայացուցիչներ: Ամռան ամիսներին եղել են նույնիսկ դեպքեր, երբ ծիծեռնակաբերդյան ընթերցումներին միացել են նաև օտարերկրացիներ:
 
Նոյեմբերյան ընթերցումներն էլ այս անգամ նվիրված էին հայտնի գրող Վահագն Դավթյանին: Ուսանողներն ընթերցեցին հատվածներ գրողի «Արաբկիր» շարքից և հայտնի մտավորականների` գրողի մասին բնորոշումներից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

