Եմենում իրավիճակը ավելի է վատթարանում. մթերքի ու դեղորայքի ներկրումը սահմանափակ է, վառելիքի պաշարները մոտենում են ավարտին
ՄԱԿ ԱԽ-ն աջակցել է Ժնևում մայիսի 28-ին Եմենի հարցով համաժողովի գումարման գլխավոր քարտուղարի նախաձեռնությանը և հակամարտող բոլոր կողմերին մասնակցության կոչ արել։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Եմենում շարունակվում է զինված դիմակայությունը հոուսիթ ապստամբների և կառավարական ուժերի միջև։ Երկրում իրավիճակը զգալիորեն վատթարանում է. մթերքի ու դեղորայքի ներկրումը սահմանափակ է, վառելիքի պաշարները մոտենում են ավարտին։
Երկրում ջրի խոշոր դեֆիցիտ կա։ Սննդամթերքի պակասը հանգեցնում է գնաճի, քանի որ Եմենը ներկրում է մթերքի ու դեղորայքի 90 տոկոսը։
Այդ կապակցությամբ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցչ Շահին Ամանի խոսքով՝ հակամարտության բոլոր կողմերը պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները, որպեսզի մարդասիրական ոլորտի աշխատողները բնակչությանը օգնություն ցուցաբերելու հնարավորություն ունենան։