143596 դիտում
20:10 20-05-2015
Գորիս-Կապան ավտոճանապարհի 30 կմ հատվածում կրակել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի Lexus-ի վրա. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#EF2929]SHAMSHYAN.cօm[/color]-ի տեղեկություններով, այսօր՝ մայիսի 20-ին, երեկոյան անհայտ անձը կամ անձինք Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում կրակոցներ են արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Lexus մակնիշի 77 LN 077 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում վնասվել է ավտոմեքենայի դիմապակին, կրակոցի հետքեր կան նաև ավտոմեքենայի աջ և ձախ կողային մասերում: Մեքենայի վրա կան 10-ից ավելի կրակված հետքեր:
Ըստ տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, մեքենայում է եղել նաև մարզպետ Ս. Խաչատրյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ 42-ամյա Վարդան Բարսեղյանի անվամբ:
Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության, ինչպես նաև Գորիսի քննչական բաժնի քննիչները` մարզի քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագետները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր-օրի 34-104 (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք զինամթերք կրելը պահելը օգտագործելը) հատկանիշներով:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)