Ռուսաստանում հայրենասիրական նոր հեռուստաալիք կստեղծվի
ՌԴ կառավարությունը կողմ է արտահայտվել երեխաների ու երիտասարդության համար հայրենասիրական նոր հեռուստաալիքի ստեղծման գաղափարին:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, նշվում է, որ նախաձեռնության հեղինակը Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին է, ով երկրի իշխանություններին առաջարկել է աճող սերնդի համար նախատեսված հայրենասիրական թեքումով հեռուստաալիք բացել:
Նշվում է, որ հեռուստաալիքն իր մեջ կներառի երիտասարդական թոք շոուներ, կրթական, լրատվական ու այլ բնույթի ծրագրեր ու հաղորդումներ:
Հեռուստաալիքի համար միջոցները առաջարկվում է հատկացնել դաշնային բյուջեից: