Էդ Շիրանը ճանաչվել է Billboard Music Awards-ի վարկածով տարվա երգիչ
Լաս Վեգասում տեղի է ունեցել Billboard Music Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը, որը վարել է երգչուհի Քելի Քլարքսոնը:
«Լավագույն երգիչ» անվանակարգում հաղթել է բրիտանացի հայտնի երգիչ Էդ Շիրանը։ Վերջինս, սակայն, ներկա չի եղել միջոցառմանը: Նա հաղթել է 6 անվանակարգերում:
«Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթել է Թեյլոր Սուիֆթը։
«Տարվա լավագույն երգ» անվանակարգում հաղթել է Դեդի Յանքիի և Լուիս Ֆոնսիի Despacito հիթը։
Լավագույն սկսնակ երգիչ է ճանաչվել Խալեդը, «Լավագույն խումբ» անվանակարգում՝ Imagine Dragons-ը:
Բրունո Մարսը ճանաչվել է լավագույն r’n’b երգիչ:
«Լավագույն ռեփ կատարող» անվանակարգում հաղթել է Քենդրիք Լամարը, «Լավագույն կին ռեփեր» անվանակարգում՝ Քարդի Բին:
Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել Imagine Dragons-ի Evolve-ը: Լավագույն ռոք երգի մրցանակը ստացել է Imagine Dragons-ի Believer-ը: